Ոստիկանությունը հաստատեց երեք մարզերի վարչության պետերի պաշտոնանկությունը
ՀասարակությունՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամանով` աշխատանքից ազատվել են ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը եւ Արագածոտնի վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Կադրային փոփոխություններ են իրականացվում նաև Երևանում: Մասնավորապես, աշխատանքից ազատվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետը: «Արմենպրես»-ի այն հարցին, թե ո՞րն է աշխատանքից ազատումների պատճառը, Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ ոստիկանական համակարգում միշտ էլ կադրային փոփոխություններ լինում են:
Մարտի 2-ի առավոտյան Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով էլ աշխատանքից ազատվել են Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի աշխատակիցները: Ոստիկանության լրատվական ծառայությունը պարզաբանել էր, որ բարեփոխումներ են իրականացվում: