Կընդլայվեն Հայաստանի և Արցախի համապատասխան կառույցների համագործակցությունը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտաշես Ջավադյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի համապատասխան կառույցների հետ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է այդ համագործակցության ընդլայնման ու խորացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա մեծապես կնպաստի Արցախում փորձաքննության ինստիտուտի կայացմանն ու զարգացմանը,- Orer.am-ին տեղեկացնում են ՓԱԲ լրատվական ծառայությունից:
Ա.Գ.