Գեղարքունիքն ու Ֆրանսիայի Իզերի մարզը կհամագործակցեն զբոսաշրջության ոլորտում
ՀասարակությունԳեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 2-ին ընդունեց Ֆրանսիայի «Աֆրատ» տուրիստական հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատուներ Էվա Սենտ-Ամանին եւ Սեբաստիեն Ֆավիեին:
Ֆրանսիացիների այցը բխում էր Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Իզերի մարզի դեպարտամենտալ խորհրդի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի պահանջներից:
Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից ներկայացվեց երկու կողմերի ջանքերով 2016 թվականին վերահրատակված «Գեղարքունիքի մարզի տուրիստական եռալեզու ուղեցույցը» եւ «Սեւանա լիճ» եռալեզու տուրիստական քարտեզը:
«Աֆրատ»-ի ծրագրերի պատասխանատու Սեբաստիեն Ֆավիեն ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2016-18 թվականներին նախատեսված անելիքները, որոնց ցանկը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից պետք է հաստատվի առաջիկայում: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով Իզերի դեպարտամենտալ խորհրդի կողմից Գեղարքունիքի մարզի տուրիզմի ոլորտում իրականացված աշխատանքների համար, հավաստեց, որ երկու կողմերի միջեւ այս տարի վերաստորագրվելիք հուշագրի արդյունքում նույնպես կշարունակվեն համագործակցությաÕ ¶ ծրագրերը տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ առաջիկայում ավելի հստակեցված կլինեն համագործակցության ուղղությունները: