Ռուսական ռազմակայանի վարորդները պարապմունքներ են սկսել Հայաստանի լեռներում
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են անվավոր տեխնիկայի վարորդների պարապմունքները:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մեկ ամսվա ընթացքում ավելի քան 500 զինծառայողներ կհղկեն ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությունների վրա լեռնային-ժայռոտ տեղանքում ԿամԱԶ, ԿՌԱԶ, Ուրալ եւ ՈՒԱԶ ավտոմոբիլների վարման իրենց վարպետությունը:
Ուսուցման ընթացքում վարորդները 30, 50, 100 եւ 300 կիլոմետրանոց երթեր կկատարեն կտրտված տեղանքով, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով՝ օրվա ցերեկային եւ գիշերային ժամերին՝ տարբեր եղանակային պայմաններում:
Ավտոշարասյուների տեղափոխություններին կհետեւեն հետախուզության «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» համալիրների արդի անօդաչու թռչող ապարատները, ինչը պարապմունքների ղեկավարներին թույլ կտա օբյեկտիվ գնահատել յուրաքանչյուր սովորողի, շտկումներ մտցնել շարասյուների երթուղիներում եւ բացահայտել թերությունները: