Կառավարությունը նոր վարչական շենք տեղափոխվելու համար ԱԳՆ-ին հատկացրեց գրեթե 25 մլն դրամ
ՀասարակությունՀՀ կառավարությունն արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 24 միլիոն 850 հազար դրամ: Արմենպրեսի հաղորդմամբ՝ գործադիրի նիստում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց որ ԱԳՆ-ի՝ նոր վարչական շենք տեղափոխվելու հետ կապված մի շարք ապրանքների գնման անհրաժեշտություն է առաջացել և գումարը ծախսվելու է այդ նպատակով:
Գործադիրը ԱԳՆ-ին հատկացվող միջոցները կտարամադրի կառավարության պահուստային ֆոնդից: