Երևանի փոխոստիկանապետ Արմեն Գարբուզյանն ազատվել է աշխատանքից
ՀասարակությունՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արմեն Գարբուզյանը:
Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Պաշտոնանկությունը ոստիկանական համակարգում տարվող մշտական կադրային փոփոխությունների շրջանակներում է: