Միջգերատեսչական խորհրդի նիստը քննարկել է կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը վարել է մարտի 4-ին տեղի ունեցած «Փարիզյան համաձայնագրի վերաբերյալ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովում ընդունված որոշումը և իրականացման հեռանկարները» թեմայով Կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի հինգերորդ նիստը, որն անցկացվել է ընդլայնված կազմով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին և կարևորելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ մղվող համամարդկային ջանքերին, նախարարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով 2015-ի դեկտեմբերին Փարիզում ընդունված որոշումների հիման վրա հաստատված Փարիզյան համաձայնագրի դրույթները՝ այսօրվա նիստին մենք կ քննարկենք Հայաստանի դիրքորոշումն ու անելիքներըհամաձայնագրի ենթատեքստում և համաձայնագրիվավերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Միջգերատեսչական խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստիհրավիրումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի կողմից ստանձվող հավակնոտ հանձնառությունների կատարման համարանհրաժեշտ է լայն համագործակցություն միջազգային կազմակերպությունների, համայնքների, մասնավոր և քաղաքացիական հանրության միջև»:
Խորհրդի նիստի քննարկմանն են ներկայացվել հետևյալ հարցերը՝ կլիմայի փոփոխության մեղմման խնդիրների համատեքստում. Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը (INDC) 21-րդ կողմերի կոնֆերանսի որոշումների ներքո, Կոնվենցիայի ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի զեկույցի հիմնական արդյունքները և չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման (MRV) ազգային համակարգի ամրապնդման կարևորությունը, բնակելի սեկտորում 2417 տնտային տնտեսությունների շրջանակում էներգիայի սպառման հետազոտության արդյունքները: