«Սանիթեք» ընկերությունը սկսել է աղբամանների լվացման աշխատանքները
ՀասարակությունՄայրաքաղաք Երևանում մարտի 3-ից մեկնարկել են աղբամանների լվացման աշխատանքները, որն իրականացվում է Երևանի 10 վարչական շրջաններում աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող լիբանյան «Սանիթեք» ընկերության կողմից: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղ աքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աղբամանների լվացման աշխատանքները մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանից և համապատասխանաբար կշարունակվեն մյուս վարչական շրջաններում: Նշենք, որ աղբամանների լվացման համար ընկերությունն օգտագործում է հատուկ տեխնիկա:
Միաժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով մայրաքաղաքում սկսել են արտահերթ սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակում «Սանիթեք»-ի կողմից սպասարկվող տարածքներում ընկերության աշխատակիցների կողմից հավաքվում են ձնհալից հետո մնացած կենցաղային աղբի կուտակումները, որոնք մինչ այդ հնարավոր չի եղել տեղափոխել: Այս աշխատանքները ևս մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանի փողոցներից, մայթերից ու բակային տարածքներից և կշարունակվեն մյուս վարչական շրջաններում: