Հայաստանում հանցագործությունների հիմնական մասն ուղղված է սեփականության դեմ, աճել են նաև առանձնապես ծանր տեսակները
ՀասարակությունՀայաստանում այս տարվա հունվար ամսին հանցագործությունների հիմնական մասը ուղղված է սեփականության դեմ՝ 5269 դեպք: Վիճակագրական այս տվյալներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, համաձայն որի նախորդ տարվա հունվարի համեմատ 2016թ-ին հունվարին աճել են հատկապես առանձնապես ծանր տեսակի հանցագործությունները:
Հանցագործությունների թվով երկրորդ տեղը զբաղեցնում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները` 3 856 դեպքերով: Իսկ հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմում է 2 192։
2016թ-հունվարին ՀՀ-ում գրանցվել է 1017 հանցագործություն, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել է 14-ով: Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը կազմում է 510, միջին ծանրության հանցագործությունների թիվը կազմում է 3 հազ. 391 դեպք, ծանր տեսակի՝ 2 հազ. 358, առանձնապես ծանր՝ 124 դեպք: