Աբովյան ՔԿՀ-ում կա մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող 3 կին դատապարտյալ. փորձագետ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Աբովյան ՔԿՀ-ում 2015թ-ի հունիսի դրությամբ եղել է 180 ազատազրկված կին, որից 42-ը կալանավոր, իսկ 2016թ-ի հունվարի դրությամբ ազատազրկված կանանց թիվը 182 է եղել, որից 55-ը՝ կալանավոր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Նրա խոսքով, հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է Աբովյան ՔԿՀ-ի խորքային դիտարկում եւ պարզվել է, որ ՔԿՀ-ում կա մինչև երեք տարեկան երեխա ունեցող 3 կին դատապարտյալ: