Նաիրի Հարությունյանը կհաստատվի ԿԳՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում
ՀասարակությունՀայաստանի կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կհաստատվի Նաիրի Հարությունյանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 10-ի նիստի օրակարգում:
ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանի վաղաժամ մահից հետո Հարությունյանը նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր: