Ագրարային համալսարանի ուսանողներն ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը կծավալեն Արցախի բազայում
ՀասարակությունԼՂՀ Հադրութի շրջանի Արաքսավան համայնքում` «Արաքսի հովիտ» տեղամասում, 2016թ. ընթացքում կկառուցվի ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազա: Այն կառուցվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի աջակցությամբ։ Բազան բաղկացած է լինելու վարչական շենքից, հանրակացարաններից և օժանդակ կառույցներից։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ուսանողական ուսումնափորձնական-արտադրական բազան ստեղծելով՝ հնարավորություն կընձեռվի, որպեսզի ագրարային համալսարանի ուսանողներին իրենց ուսումնական և գիտաարտադրական գործունեությունը ծավալեն նաև Արցախում։ Այս հնարավորությունից օգտվելու են նաև բոլոր ուսանողական կառույցները։