Կանանց եւ աղջիկներին տոնի առթիվ անակնկալ մատուցվեց մետրոպոլիտենի «Մարտի 8-ի» գնացքում
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը և Երևանի Կ.Դեմիրճյանի անվան Մեետրոպոլիտենը կանանց տոնը շնորհավորեցին «Մարտի 8-ի գնացք» -ում կանանց և աղջիկներին վարդեր նվիրելով: Գնացքը շրջում է բոլոր կայարաններում, և ցանկացած գեղեցիկ սեռի ներկայացուցչի ծաղիկ են նվիրում:
Ինչպես հաղորդում է, ներկա էին նաև արտերկրից ժամանած զբոսաշրջիկներ, ովքեր հիացմունքով էին հետևում այս տոնին: Ելենան, ով օրեր առաջ իր ամուսնու հետ ժամանել Երևան, կիսվեց իր տպավորություններով:
«Ես պարզապես ապշած եմ: Մարդիկ այստեղ շատ բարեհամբյուր են: Շատ հաճելի և տաք եղանակ է Երևանում: Այսօր քաղաքում քայլելիս արդեն երկու ծաղիկ եմ նվեր ստացել, երրորդը ստացա հիմա՝ մետրոյում: Անգամ պատկերացում չունեի, որ մետրոյում այսպիսի հրաշալի անակնկալներ կլինեն: Շնորհակալ եմ», - ասաց Ելենան: