Երևանյան տրոլեյբուսներից մեկում միջոցառում է կազմակերպվել Մարտի 8-ի առթիվ
ՀասարակությունԿանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, տոնական ու արդեն ավանդական դարձած միջոցառումներից մեկն էլ երևանյան տրոլեյբուսներից մեկում է կազմակերպվել:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թիվ 1 քաղաքային տրոլեյբուսի ամբողջ ուղերթի ընթացքում կենդանի կատարումներով հնչել են կանանց նվիրված ստեղծագործություններ: Տրոլեյբուս բարձրացող, ինչպես նաև կանգառասրահներում իրենց երթուղուն սպասող բոլոր կանանց ու աղջիկներին երիտասարդ կամավորները փոխանցել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու ծաղիկները: