«Օգնենք միասին»-ը կազմակերպում է ակցիա` գյումրեցի ընտանիքին աջակցելու նպատակով
ՀասարակությունԳյումրեցի 5 անչափահաս երեխա ունեցող սոցիալապես անապահով ընտանիքին աջակցություն է անհրաժեշտ:
Գյումրեցի 5 անչափահաս երեխաները իրենց մոր` Լուսինե Կութսուզյանի հետ ապրում են Գյումրիի գործարանային հանրակացարանում ծայրահեղ ծանր պայմաններում: Նրանք զրկված են կենցաղային տարրական հնարավոր ություններից: «Օգնենք միասին» նախաձեռնությունը կազմակերպում է ակցիա` այդ ընտանիքին աջակցելու նպատակով:
Ինչպես տեղեկացրեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Վրույր Փենեսյանը, այս երեխաները վերջերս կորցրել են իրենց հորը:
«Կոչ ենք անում բոլորին ակտիվ լինել և մասնակցել այս ակցիային: Նախաձեռնող խումբը մարտի 13-ին ժամը 11:00-11:30-ի սահմաններում Երեւանի Շահումյանի արձանի մոտ սպասում է բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր կցանկանան հագուստով, սնունդով կամ այլ կերպ աջակցել այս ընտանիքին: Հավաքված օգնությունը նույն օրը կհասցվի Գյումրի` հասցեատիրոջը»,-ասաց Վրույր Փենեսյանը: