Երևան, 02.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանը Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն Մնացականյան Հայաստանը լրացուցիչ աջակցություն է խնդրում ԵՄ-ից ՔՊ դիսկոտեկի մասնակիցների ցանկը հատուկ բծախնդրությամբ է ընդունվել Փաշինյանի հակառուսական «համբույրները» նրան սպառնում են աղետով. «Փաստ» Իշխանության գործողությունները հանգեցնում են Հայաստանի իրական ինքնիշխանության արագ կորստին. «Փաստ» «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ»


Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները

Հասարակություն

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին», որում ներկայացված են հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի բարեփոխման հիմնական սկզբունքներն ու քաղաքականությունը: Հայեցակարգն  անդրադառնում է խնամատար ընտանիքի ինստիտուտի կարգավորման ոլորտում առկա խնդիրներին՝ հաշվի առնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Ըստ այդմ՝ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ օրենդրության մեջ առկա բացը վերացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առաջարկվում է սահմանել, որ առանձին կատեգորիայի զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում նշված պաշտոնների համար նախկինում սահմանված առավելագույն չափը` 402 810 դրամ, ներառյալ եկամտային հարկը, 300 000 դրամ`  առանց  եկամտային  հարկի,  որն  էլ  ներառվում  է կենսաթոշակի հաշվարկման համար սահ մանված դրամական բավարարման մեջ: Այսպիսով՝  զինվորական կենսաթոշակների չափերի տարբերակումը կհամապատասխանեցվի զինվորական ծառայության պաշտոնների աստիճանակարգությանը (հիերարխիային):

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի ոլորտում  ներդրումների ներգրավմանը

Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի Էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովի անցկացումը կնպաստի  միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրներից:   Հովիկ Աբրահամյանը  կարևորել է  համաժողովի անցկացումը Հայաստանում  և նշել, որ այն կնպաստի ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը:

Գործադիրն ընդունել է որոշում, ըստ որի՝ հունիսի 4-14-ը Երևանում շախմատի վետերանների տղամարդկանց և կանանց Եվրոպայի 16-րդ առաջնության անցկացման ապահովման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Վետերանների Եվրոպայի առաջնության անցկացումը կխթանի Հայաստանում շախմատի զարգացումը, կնպաստի Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կապերի հաստատմանը գործընկեր ֆեդերացիաների հետ:

Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները

Կառավարությունն ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:

Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (Wi-Fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի շրջանակում գնված գույքն ընդունելու, ծրագրով ընտրված համայնքներին նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում համապատասխան շուրջ 344 բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հ ասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր: Ծրագրի իրականացումը նպաստում է գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել  «ՀՀ և ՌԴ կառավարությունների  միջև «ՀայՌուսգազարդ»  ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ.  առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լրացուցիչ  ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ  դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման՝ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան մինչև 2016թ. նոյեմբերի  1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում: Արձանագրությունների ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև երկու երկրների բուհերում ուսումն սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ամրապնդմանը, երկուստեք փոխշահավետ գիտակրթական կապերի հաստատմանը:

Հաստատվել է ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը

Գործադիրը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Որոշմամբ հստակ շարադրված են այդ օրենքների ցանկը, դրանց մշակման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմինները և համապատասխան նախագծերի` ՀՀ կառավարություն ներկայացման վերջնաժամկետը։ Ըստ հիմնավորման՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 16-րդ գլխում կոնկրետ ժամկետների մատնանշմամբ հստակ պահանջ է սահմանված օրենսդրական դաշտը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածով նախատեսված են «Ընտրական օրենսգրքի», «Ազգային ժողովի կանոնակարգի», «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի», «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի», «Դատախազության», «Հեռուստատեսության և ռադիոյի», «Հաշվեքննիչ պալատի» և «Կենտրոնական բանկի մասին» օրենքների` Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ուժի մեջ մտնելու ժամկետները: ՀՀ Նախագահի 2016թ. փետրվարի 10-ի համապատասխան հրամանագրով հաստատվել է Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը։ Նույն հրամանագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա անհրաժեշտ է հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը:

Կբարելավվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը

Կառավարությունն ընդունել է ««Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նախաորակավորման հայտ է ներկայացրել 4 ընկերություն: Ակնկալվում է՝  ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում: Ըստ հիմնավորման՝ ներկայում Հայաստանում  գործում է  5 ջրամատակարար ընկերություն. ծառայությունները տարբեր տարածքներում իրականացվում են տարբեր սակագներով, տարբեր պայմաններով: Հանրապետության շուրջ 560 համայնք դուրս է մնացել ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքներից: Կառավարության նախկինում՝ 2014թ. ընդունված համապատասխան որոշումներով սահմանվել է, որ ներկայիս ջրամատակա րարման և ջրահեռացման համակարգից պետք է անցում կատարվի միասնական սակագնով, մեկ վարձակալ ընկերության միջոցով ջրամատակարարման  և ջրահեռացման: 2015թ. հոկտեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ էլ սահմանվել են նաև վարձակալի ընտրության  մրցույթի կազմակերպման գործողություններն ու պատասխանատուները: Մրցույթի արդյունքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները վարձակալության հիմունքով,  15 տարի ժամկետով տրվելու են նոր վարձակալին: Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նպատակը վերոնշյալ որոշումների պահանջների ապահովումÕ ¶ է:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել մեկ ամիս, օրենքում ուժը կորցրած ճանաչել սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար տուրքեր գանձելու մասին դրույթները,  կառավարության կողմից սահմանել լիազորված մարմնի  բողոքարկման խորհրդի կանոնադրություն և բողոքների քննարկման կարգ, կառավարության կողմից սահմանել սելեկցիոն նվաճման արտոնագրի և հեղինակային վկայագրի ձևեր,  հստակեցնել կամ կրճատել սելեկցիոն նվաճման հայտի փորձաքննությունների  ժամկետները, սահմանել, կրճատել կամ հստակեցնել լիազոր մարմնի կողմից իր որոշումները հայտատուին հայտնելու  ժամկետը և կարգը:

Կառավարությունն սկզբունքային առարկություններ չի ներկայացրել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Նախագծերով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք: Նշվել է նաև, որ նմանատիպ առաջարկով արդեն իսկ հանդես է եկել կառավարությունը: 

Գործադիրը ձեռնպահ է մնացել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հարցում, քանի որ այն ուղղված է Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը: Օրինագծին կից հիմնավորման համաձայն՝ փոփոխությամբ առաջարկվում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում նիստերը գումարվեն և որոշումներն ընդունվեն ոչ թե հանձնաժողովի անդամների 1/4-ով, այլ 1/ 2-ով:

Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով: Կառավար ության եզրակացության համաձայն, մասնավորապես,  նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում կառավարության հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Ֆինանսների նախարարության մշակած Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է առավելագույնս կրճատել հարկային արտոնությունների շրջանակը և ընդլայնել հարկման բազաները:

Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Ըստ հիմնավորման՝ ներկայում տրանսպորտային միջոցների համարնիշերում օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R », «S», «T», «U», «V» և «Z» տառերը: Փոփոխության արդյունքում՝ կարող են օգտագործվել նաև «G» և «X» տառերը:

Աղբավայրերի օգտագործմամբ վտանգավոր թափոնների վերամշակման գործունեություն իրականացնող անձանց և աղբավայրերի տնօրինման իրավասություն ունեցող անձանց ու մարմինների միջև հարաբերությունների կարգավորման համար իրավական հիմքերի բարելավման անհրաժեշտությամբ կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է ներդրողների շահերը ապահովելու նպատակով լիցենզավորման գործընթացում սահմանել համապատասխան աղբավայրի օգտագործման պայմանագրի ներկայացման պահանջ:

Գործադիրը սահմանել է կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվի կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը, որը կարևոր քայլ կհանդիսանա սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Որոշմամբ կկարգավորեն կերարտադրության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց առկա խնդիրները և կլրացվեն առկա օրենսդրակ ան բացերը:

Անօթևան անձանց հոսպիտալացումը հոգեբուժական հաստատություն ապահովելու համար գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է անօթևան  անձանց հոսպիտալացումը կազմակերպել՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի  կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Կառավարության համապատասխան որոշմամբ կլուծարվի ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և կստեղծվի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ. հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը:

Համապատասխան որոշումներով հաստատվել են ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:

Գործադիրի որոշմամբ Նաիրի Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետը շնորհավորել է Նաիրի Հարությունյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: 

 

Զգուշացում՝ Արագածոտնի մարզի բնակիչների համարԱյսօր շուրջ 1700 մեր հայրենակիցներին ներկայացրեցի Հայաստանը ուժեղացնելու մեր տնտեսական 5 քայլերը․ Նարեկ ԿարապետյանՄիջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը Հայաստանի համար ավելի մեծ իմաստ է ձեռքբերում. Արամ Վարդևանյան Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ինչպես դեռ երեկ էի գրել, ԱՄՆ-ի նախագահ Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելուց այս պահին հետ պահող հանգամանքներից մեկը Թեհրանի կողմից այդ գործողությանը տարածաշրջանային լայնածավալ պատերազմի ձևաչափ հաղորդեՀայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՄեղրիի լեռնանցքում սաստիկ բուք էՊաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանաԶԼՄ. Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված վագոններ է ուղարկել ՀայաստանՎրաստանում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել. Հայտնի է, թե ինչ մեղադրանք է առաջադրվելԹուրքիայի հետ սահման ենք բացում, բայց մեր տնտեսությունը չենք պաշտպանում․ Էդմոն Մարուքյան Այսօրվա դիսկուսում ես կարող եմ հետամնաց երևալ, բայց եթե ազգայինը հետամնացության հետ է համեմատվում, ոչինչ՝ թող ինձ ընկալեն հետամնաց․ Մհեր ԱվետիսյանՄենք դիտարկելու ենք առողջապահական համակարգի բարեփոխումների ամենացավոտ կողմերը՝ արդարացի բաշխումը, ֆինանսավորման աղբյուրները և իրական արդյունավետությունը․ Հրայր Կամենդատյան Առողջ Հայաստանը և առողջ հասարակությունը լինելու է մեր գլխավոր նպատակըՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըMercedes‑Benz-ը թարմացրել է S‑Class-ը. ավելի շատ հզորություն, նոր էկրաններ եւ լուսավորվող խորհրդանշանԼուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխաԻրավիճակը ԼարսումԹրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային 30-ամյա վարորդը մшհացել էՕդրի Հեփբերնի կրծքազարդը վաճառվել է 425,000 դոլարով Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել էՏնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Հորոսկոպ. Ի՞նչ անել խավարման միջանցքի ժամանակ Քրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. կան վիրավnրներ«Լիվերպուլը» հաղթեց «Նյուքասլին» Թեհրանի իշխանությունները ապաստարաններ են կազմակերպում Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըՇուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՆոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում․ «Մեր ձևով»Գագիկ Ծառուկյանի նոր նախաձեռնությունը մեծ ոգևորություն է առաջացրել երիտասարդների շրջանում Քաղաքացին հունվարին աշխատանքից ազատվում է, բայց պարտավոր է 10,800 դրամները յուրաքանչյուր ամիս վճարել․ սա աննորմալություն է ուղղակի․ Նաիրի Սարգսյան«Եվրոպան չի գա մեզ փրկելու». Արման Ղուկասյանը՝ իրական քաղաքականության մասին (տեսանյութ) ՔՊ-ականները խուճապի մեջ են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի պատճառով․ Անդրանիկ ԳևորգյանԻնչ է առաջարկում «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» ծրագիրը երիտասարդներին Առանց ուժի իրավունքը դատարկ բառ է․ Արմեն Մանվելյան«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումըՓաշինյանն ասում է ընտրեք ինձ, որ խաղաղությունը երաշխավորված լինի․ Մենուա Սողոմոնյան2005 թվականից գործող Տաշիրի կարի ֆաբրիկան այսօր Լոռու մարզի խոշոր գործատուներից մեկն էԱշխատելու համար մարդկանց արտերկիր մեկնելը լուծում չէ․ «Մեր ձևով»Սա խաղաղության ու պատերազմի ընտրություն չէ, սա հանձնվելու կամ դիմադրելու հարց է․ Ավետիք ՉալաբյանՀաց եւ տեսարաններ․ հացը ցորենն է, որ բերում են Ադրբեջանով, տեսարանն էլ՝ թմբուկըԱրցախը ոչնչացվել է, հերթը Սյունիքինն է․ էթնիկ զտումից՝ հայերի արտամղում. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Այսօր դուք Եկեղեցու պառակտման գործին եք միացել, մինչդեռ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը իրականացրել է տասնյակից ավելի զորավարժություններ. Աննա ՂուկասյանԱնարդար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները մինչև 400% ավելի բարձր միջնորդավճար են պահանջում Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանը և՛ ՌԴ-ից, և՛ ՀԱՊԿ-ից էժան գներով կամ էլ անվճար զենք ենք ձեռք բերել Ապահովագրությամբ փոխհատուցվող գումարը լիարժեք բուժմանը չի բավականացնելու․Մենուա Սողոմոնյան