Այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատել են Սերժ Սարգսյանի մորը (լրացված)
ՀասարակությունArmtimes.com-ը գրում է.
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնում վիրահատել են Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա Սարգսյանին:
Առավել մանրամասն տեղեկություններ Սարգսյանի մոր առողջական վիճակի մասին այս պահին բժշկական կենտրոնից դեռ չկան:
Ընդամենը հաջողվեց ճշտել, որ նա հիվանդանոց է տեղափոխվել մի քանի օր առաջ:
Քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնից պարզեցինք, որ վիրահատություն, որպես այդպիսին, չի իրականացվել, այլ կատարվել են անհրաժեշտ բժշկական մի շարք միջամտություններ:
Դուրս գրվելու հետ կապված հստակություն դեռ չկա: