Եվրոպայի քոլեջի շուրջ 60 ունկնդիրներ տեղեկացել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման ՀՀ Մինսկի խմբի ջանքերի մասին
ՀասարակությունՄարտի 10-ին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանն ընդունել է եվրոպական քաղաքագետների և միջազգայնագետների վերապատրաստման հեղինակավոր կրթոջախներից մեկի՝ Եվրոպայի քոլեջի (Բրյուգե, Բելգիա) 24 երկիր ներկայացնող շուրջ վեց տասնյակ ունկնդիրների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, միջազգային, տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:
ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետը անդրադարձել է մասնակցությանը միջազգային ինտեգրացիոն գործընթացներին՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։
Տիգրան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը:
Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը պատասխանել է Եվրոպայի քոլեջի դասախոսական անձնակազմի և ուսանողների բազմաթիվ հարցերին: