Արմեն Մուրադյանը կարևորում է բուժօգնության որակի ապահովումը
ՀասարակությունՍանիտարական նորմերի և կանոնների, կլինիկական չափորոշիչների և գործելակարգերի պահպանումը, ինչպես նաև որակի վերահսկումը առաջնային պահանջ է, որը դրված է բժշկական կազմակերպությունների առաջ: Այս մասին «Սլավմեդ» բժշկական կենտրոնում բուժաշխատողների հետ ուշ երեկոյան հանդիպման ընթացքում ընդգծել է ՀՀ առողջապահությաննախարար Արմեն Մուրադյանը:
Բժշկական կենտրոնի մասնագետների հետ քննարկման առանցքում էր նոր` որակի բաժիններ ստեղծելու հնարավորության հարցը:
«Շենքային և նյութատեխնիկական լավ պայմանները չեն կարողգործել առանց որակական ցուցանիշների: Որակը պետք է լինիչափելի»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բժիշկների պաշտպանվածությանը, բժշկական ծառայությունների ընդլայնմանը, բուժօգնության որակի բարելավմանը վերաբերող հարցերի, ինչպես նաև ներդրվող Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգին և բուժաշխատողների հավաստագրմանը:
Արմեն Մուրադյանը տնօրեն Արմինե Հովակիմյանի ուղեկցությամբ շրջել է նաև բժշկական կենտրոնի բաժանմունքներով, ծանոթացել նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը: Նա հետաքրքրվել է մատուցվող ծառայությունների տեսակներով, վիրահատությունների քանակով: Նախարարին ներկայացվել է նաև նորածնային բաժանմունքի և կանանց կոնսուլտացիայի աշխատանքը, ծնունդների ամսական և տարեկան ցուցանիշները: Ուլտրաձայնային հետազոտության սենյակներում Արմեն Մուրադյանն առաջարկել է փակցնել աղջիկ երեխաների նկարեր: Այդ քայլը նրա գնահատմամբ` կնպաստ ի հասարկության շրջանում աղջիկ երեխայի անհրաժեշտության ու կարևորության գաղափարի ձևավորմանը:
ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է նաև կենտրոնի ղեկավարությանը քայլեր ձեռնարկել կենտրոնում առաջատար մասնագետների ներգրավածությամբ մանկավարժական, ամբիոնական աշխատանք ծավալելու ուղղությամբ: