Բիլ Գեյթսը կանխատեսում Է, որ 10 տարի անց կհայտնվեն տեսողությամբ մարդուն չզիջող ռոբոտներ
ՀասարակությունԱռաջիկա 10 տարում ամենաբեկումնային գյուտերը կդառնան տեսողությամբ եւ շարժվելու ունակությամբ մարդուն չզիջող ռոբոտները: Ամենամեծ սպառնալիքն իրենց մեջ թաքցնում են կենսաբանների նվաճումները, եթե դրանք հայտնվեն ոչ այն ձեռքերում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 10-ին այս կարծիքը հայտնել Է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ պատասխանելով Reddit նորությունների ռեսուրսի օգտատերերի հարցերին, ռեսուրս, որը որպես տեղեկատվության եւ կարծիքների փոխանակման հարթակ Է ծառայում ինտերնետ-հանրակցության գրանցված մասնակիցների միջեւ:
Գեյթսին հարցրել են, թե գիտության եւ տեխնիկայի որ բնագավառներում Է նա առավել հեղափոխական նվաճումներ ակնկալում առաջիկա 20 տարում: Microsoft-ի հիմնադիրը միանգամայն հասանելի Է համարել «տեսողությամբ եւ շարժունակությամբ մարդուն չզիջող ռոբոտների» մշակումը: Բայց վերապահություն Է արել, որ այդպիսի ռոբոտները կարող են իրականություն դառանալ արդեն «10 տարվա ընթացքում»:
Գեյթսը նաեւ շատ հեռանկարային Է համարել «նվաճումները բժշկագիտության բնագավառում, որոնք կլինեն ցնցող եւ անհավատալի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: