Երեւանում Audi-ի հետ բախումից կողաշրջվել է 11 համարի երթուղայինը. կա 9 վիրավոր
ՀասարակությունԵրեւանի Սասունցի Դավիթ եւ Մուրացան փողոցի խաչմերուկներում այսօր՝ մարտի 11-ին, ժամը 20:10-ի սահմաններում իրար են բախվել Audi մակնիշի եւ 11 համարի երթուղայինը: Բախումից երթուղայինը կողաշրջվել է, 9 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդների եւ վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամ աշխատում են ոստիկանները եւ քննիչները: