Գյումրիում տապալվել է աշուղներ Ջիվանի եւ Շերամի քանդակը
ՀասարակությունԳյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տապալվել է Կենտրոնական զբոսայգու դիմաց գտնվող աշուղներ Ջիվանուն եւ Շերամին նվիրված արձանախումբը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ է կրել ու դեֆորմացվել, վնասվել են հիմնականում արձանների ձեռքերի ու ոտքերի հատվածները:
Ոստիկնությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 13-ի գիշերը` ժամը 03:04-i սահմաններում: «Օպել» մակնիշի մեքենան բախվել է քանդակին և վնասել այն: Արձանի կրած վնասի չափի մասին կհստակեցվի ավելի լուրջ ուսումնասիրությունից հետո:
Արմենուհի Մխոյան
Լուսանկարը` Մանվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից