Կրասնոդարում «բեբի-բոքսում» բժիշկները նորածին աղջնակի են հայտնաբերել
ՀասարակությունԿրասնոդարի շտապօգնության հիվանդանոցում տեղադրված «բեբի-բոքսում» բժիշկները նորածին աղջնակ են հայտնաբերել։ Ահազանգը, որ այնտեղ երեխա կա, փոխանցել է հատուկ սարքը։ Դրանից հետո փոքրիկին մասնագետները վերցրել են։
ՌԴ առողջապահության նախարարության Կրասնոդարի երկրամասի վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, փոքրիկը 3,5 քաշ ունի եւ արտաքնապես լրիվ առողջ է։ «Այժմ նրան հետազոտում են բժիշկները։ Փոքրիկի հետ որեւէ գրություն չի եղել, իսկ ծննդաբերությունն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հիվանդանոցից դուրս»,-նշված է հաղորդագրությունում։
Օրենսդրության համաձայն, նորածին երեխային իրավաբանական օգնություն կտրամադրվի հատուկ հաստատությունում։ Միաժամանակ մայրը կարող է փոշմանել եւ վերցնել երեխային։ Բայց դա հնարավոր է միայն գենետիկ փորձաքննությունից հետո եւ մինչ երեխայի որդեգրելը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»։
Վերջին 5 տարում սա թվով 14-րդ երեխան է, որին թողնում են հիվանդանոցի հատուկ «ընդունարանում»։