Բայկոնուրից մեկնարկել Է Մարսի վրա կյանքի որոնման առաքելությունը
Հասարակություն«Բայկոնուր» տիեզերակայանից մեկնարկել Է հրթիռը, որը Մարս կհասցնի հետազոտական մոդուլներ, սա ռուս եւ եվրոպացի գիտնականների համատեղ նախագիծ Է, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«2016 թվականի առաքելության հիմնական խնդիրը մոլորակի մթնոլորտում մեթանի առկայության ապացույցներ գտնելն Է, որոնք կարող են ամբողջ աշխարհին հաստատել ներկայում կամ անցյալում Մարսի վրա կյանքի կամ ակտիվության գոյությունը, ինչպես նաեւ ստուգել հանգուցային տեխնոլոգիաները ExoMars երկրորդ արշավախմբի համար, որի մեկնումը նշանակված Է 2018 թվականին»,-ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են «Ռոսկոսմոս»-ում:
Դեպի Մարս են ուղեւորվել Trace Gas Orbiter ուղեծրային սարքը եւ Schiaparelli դեսանտային մոդուլը: Պլանավորվում Է, որ դեպի Մարս առաքելության թռիչքը կտեւի յոթ ամիս: Հոկտեմբերի 16-ին Schiaparelli-ն պետք Է անջատվի TGO-ից, իսկ դրանից երեք օր հետո մտնի Մարսի մթնոլորտ: Այնուհետեւ TGO ուղեծրային մոդուլը պետք Է դուրս գա մոլորակի ուղեծիր:
Ըստ մասնագետների հաշվարկների, ուղեծրային սարքը կաշխատի մինչեւ 2022 թվականի վերջը: