Համաշխարհային բանկը Հայաստանի առողջապահական համակարգի մասին փաստագրական ֆիլմ է նկարահանել
ՀասարակությունԱռողջապահական համակարգի արդիականացման մասին պատմող «Առողջություն. առաջինը և առաջնայինը» փաստավավերագրական ֆիլմում Համաշխարհային բանկը ներկայացնում է Հայաստանի առողջապահության համակարգում բարեփոխմանն ու արդիականացմանն ուղղված 10-ամյա գործունեությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ֆիլմում ներկայացված են ՀՀ առողջապահության նախարարության «Ծրագրերի իրականացման պետական հիմարկի» կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահական ոլորտում իրականացված կարևորագույն ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և բարելավմանը:
Ծրագրերը բխում են Հանրապետության նախագահի կողմից որդեգրված մարզերի համաչափ զարգացման սկզբունքից, նպատակ հետապնդելով համակարգի արդիականացումը, բնակչության համար ծառայությունների մատչելիության, հասանելիության ու արդյունավետության բարձրացումը: