ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
ՀասարակությունԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարտի 10-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղիառաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից ԷթերիՄուսայելյանն ասել է, որ այցելության ընթացքում ընտանեկան բնույթի տեղեկություններ են փոխանակվել։
«Այցելությունը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերիշրջանակներում։ ԿԽՄԿ-ն ազատազրկվածներին այցելում է, որնրանց ազատազրկման պայմանների և նրանց հետվերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովիբանտարկյալների և նրանց հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։