Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է ձյուն
ՀասարակությունՀանրապետության շրջանների մեծ մասում մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն: Մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը մարտի 15-18-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում՝ օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևութին՝ -4...-5 աստիճան ցուրտ:
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 16-17-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +11 աստիճան, մարտի 16-18-ին` +10, մարտի 19-ին` +12 աստիճան: