Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
ՀասարակությունՎարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Հրազդանում, Գավառում, Մարտունիում, Վայքում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: