Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորում
ՀասարակությունԵրևանում ապրիլի 23-ին կկայանա «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով գլոբալ ֆորումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարն Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ քննարկել է ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր: «Մենք ՀՀԿ խմբակցությունում քննարկում էինք «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի հետ կապված հարցեր, որը տեղի կունենա Երևանում ապրիլի 23-ին»,- ասաց Սարգսյանը:
«Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը Երևանում անցկացվել է նաև 2015թ. ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: