Հայաստանում բարձրացնում են ԽՍՀՄ ԶՈՒ-ի կազմում մարտական գործողությունների մասնակիցների պարգևավճարը
ՀասարակությունՀայաստանում զինվորական
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարների չափերը ևս սահմանել 12000 դրամ՝ ներկայիս 5000, 7000 և 8000 դրամի փոխարեն:
Արդյունքում, 50-140 տոկոսով կբարձրանա որևէ կենսաթոշակ ստացող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների շուրջ 874 մասնակիցների տրվող գումարները, որի համար 2016-ի ապրիլ-դեկտեմբեր ամիսների համար կպահանջվի 50.9 մլն դրամ:
Ընդունման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ից: