Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 31 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 15-16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը: Բացահայտվել է գողության 31, խարդախության 9 և շորթման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և խուլիգանության 1-ական դեպք։