Ադրբեջանն անցած գիշեր Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասե րը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: