ՊԲ-ն ձեռնպահ է մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից
ՀասարակությունՇփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ստորաբաժանումներկ կողմից ադրբեջանական տների ու դպրոցի գնդակոծության վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած լուրն իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն է: Այս մասին նշված է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունան տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, որն անընդհատ հանդես է գալիս հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունն ապակայունացնող նախահարձակ գործողություններով, շարունակում է ապատեղեկատվություն տարածել առ այն, թե իբր երեկ հայկական ստորաբաժանումները պաշտպանության բնագծի հյուսիսարևելյան ուղղությամբ գնդակոծել են Թափկարակոյունլու բնակավայրը՝ թիրախ ընտրելով տներն ու գյուղի դպրոցը:
ՊԲ մամուլի ծառայությունն իրազեկում է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածված լուրը ոչ այլ ինչ է, քան իրավիճակն արհեստականորեն սրելուն ուղղված հերթական սադրիչ ապատեղեկատվություն:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնպահ են մնում խաղաղ բնակավայրերն ու օբյեկտները հարվածի տակ առնելու գործողություններից, այլև հակառակորդի դիրքերի ուղղությամբ կանխարգելիչ քայլերի են դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: