Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 16-17-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը: Բացահ այտվել է գողության 6, կողոպուտի և խուլիգանության 1-ական, խարդախության 17 և յուրացման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 4 դեպք։