Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է
ՀասարակությունՀՀ տարածքում մարտի 17-ի ժամը 12.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: