ԱՄՆ տրամադրած միջոցները հիմնականում կուղղվեն կոռուպցիոյի դեմ պայքարում փորձագետների ներգրավմանը
ՀասարակությունԿոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության համար առաջնահերթություն է, և նախորդ երկու ռազմավարւթյունների հիման վրա մշակվել է 2015-2018 թվականների ռազմավարւթյունը: Այդ մասին գործադիր նիստում հայտարարեց ՀՀ կառավարությանաշխատակազմի ղեկավար-նախարար ԴավիթՀարությունյանը՝ ներկայացնելով արտաբյուջետային նախահաշիվ ստեղծելու նախագիծը, որը վերաբերում է ԱՄՆ կառավարության կողմից հակակոռուպցիոն խորհրդին հատկացված 750 հազար դոլարի օգտագործմանը: Հարությունյանը նշեց, որ միջոցներն ուղղվելու են աշխատավարձերի վճարմանը, տեղափոխումների և թարգմանչական ծախսերի կատարմանը:
«Այդ միջոցներով հնարավորություն է ընձեռվել ներգրավելու միջազգային փորձագետների, ովքեր այլ երկրներում ապացուցել են, որ կարողանում են աջակցել՝ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի լայն մեխանիզմներ: Նրանց կարևորագույն խնդիրն է լինելու նաև անկախ փորձագետների դպրոցի ստեղծումը և մասնագետների պատրաստումը: Հիմնական խնդիրն է լինելու իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, մշակել մեխանիզմներ և նպաստել այդ ռիսկերի չեզոքացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:&nb sp;