Լևոն Մկրտչյանը շաբաթը մեկ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը դպրոցների տնօրենների հետ մարտի 18-ին կանցկացնի խորհրդակցություն, որին կմասնակցեն նաև մարզերի ուսումնական հաստատությունների տնօրենները:«Կփորձենք ևս մեկ անգամ քննարկել դպրոցների խնդիրները, առարկայական ծրագրերն ու անելիքները»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով, որ նման բոլոր քննարկումները լինելու են հրապարակային:
Նրա խոսքով՝ ինքը ևս կարիք ունի լինելու դպրոցներում և գոնե շաբաթը մեկ անգամ առանց զգուշացման այցելելու է որևէ դպրոց: «Ոչ թե պատժիչ խնդիրների լուծման համար, այլ հասկանալու՝ ուսուցիչներին և ծնողներին հուզող խնդիրները: Կփորձենք ձևակերպել հանրակրթությանը հուզող հիմնահարցերը, որից հետո քայլ առ քայլ գնալ դրանց լուծմանը»,- նշեց նախարարը: