Հանրապետությունում սպասվում է փոփոխկան եղանակ
ՀասարակությունՏավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերն օդում հնարավոր է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ արագությամբ: Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկային ժամերին կգրանցվի +9 աստիճան, մարտի 19-ին` +11, մարտի 20-21-ին` +6, մարտի 22-ին` +11 աստիճան: