Հռոմի Պապը Հայաստանի դեսպանին պարգևատրվել է ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով
ՀասարակությունՎատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը մարտի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգևատրել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Վատիկանի առաքելական պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի պետական քարտուղարության տեղ ապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը:
Ինչպես գրված է շքանշանի շնորհման մասին Հռոմի Պապի կոնդակում, Միքայել Մինասյանը քահանայապետական այս դասի կոչնան է արժանացել` «...որպես ակնառու ապացույց պաշտոնապես վկայելու Ձեր հանդեպ ունեցած Մեր բարեսիրության» համար: