Վարչապետը հանձնարարեց ցրտահարության ժամանակ հողօգտագործողներին ապահովել անհրաժեշտ ծավալի ջրով
ՀասարակությունՀՀ կառավարությունն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով հատկացրեց 677 մլն դրամ: ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը նշեց, որ նպատակն է ապահովել գետերի և հեղեղատարների ուսումնասիրված տեղամասերով 2016 թվականի գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումը, ինչպես նաև՝ ոռոգման ծառայությո ւններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում ընթացիկ ֆինանսական ճեղքվածքի մարումն ու ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսականկայունության ապահովումը:
Գարնանային վարարումների ժամանակ կկանխվի վերոհիշյալ հատվածներում գետերի ու հեղեղատարների ափերի և ափապաշտպան արգելաթմբերի քայքայումն ու փլուզումը, առափնյա տարածքները՝ գյուղատնտեսական հողերը, բնակելի տները, զորամասերը, ինժեներական կառույցները, շենք-շինությունները և այլն, զերծ կմնան ողողումներից և կապահովեն ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունություն:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարեց հետևել հակահեղեղային միջոցառումների ծրագրի իրականացման բոլոր գործընթացներին և խնդիրներին արձագանքել արագ ու տալ օպերատիվ լուծումներ: «Նաև պարոն Հարությունյան, հանձնարարական է ուղղվում Ձեզ ջերմաստիճանի նվազման պարագայում անպայման ջուր մատակարարել բոլոր հողօգտագործողներին, ովքեր կդիմեն, ցանկություն կհայտնեն, որպեսզի կարողանանք ցրտահարության վնասները մեղմել»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը: