Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել


Քննիչները մեղադրանքներ են առաջադրել Սարի Թաղում անչափահասների դանակահարության գործով

Հասարակություն

Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Սարի Թաղում գործող թիվ 47 դպրոցի մոտ մարտի 13-ին տեղի ունեցած դանակահարության մի շարք հանգամանքներ, վիճաբանության շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Սարի Թաղի երկու բնակչի՝ Պետրոսյան եղբայրներին, առաջադրվել են մեղադրանքներ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  մարտի 13-ին Սարի-Թաղում գործող թիվ 47 դպրոցի դիմաց տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ. 1 անչափահաս մահացել է, ևս 5-ը՝ ստացել տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի  մասնակիցների շրջանակը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ ի թիվս այլ անձանց՝ նշված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Սարի Թաղի բնակիչներ՝ Պետրոսյան եղբայրները (ծնված 1990, 1991 թթ.)։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրտսեր եղբայրը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածել է անչափահաս Ա.Բարսեղյանի սրտի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ կրծքավանդակի առաջային մակերեսի վնասվածք, ապա հարվածել նաև մեկ այլ անչափահասի կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսին։

Ա.Բարսեղյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երկրորդ անչափահասի կյանքը,  բժշկական կենտրոնում պատշաճ ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում, հաջողվել է փրկել։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ պարզվել է նաև եղբայրներից երկրորդի գործողությունների շրջանակը։ Նախնական քննության տվյալներով՝ ավագ եղբայրը սուր կտրող-ծակող առարկայով, կյանքից զրկելու դիտավորությամբ հարվածել է մեկ այլ անչափահասի կրծքավանդակի ձախ կեսին, ևս երկու հոգու մարմնական վնասվածքներ պատճառել՝ գոտկա-սրբանային հատվածին և ձախ ազդրին։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կրտսեր եղբորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), ավագ եղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը)։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Մեղադրյալների մասնակցությամբ մարտի 17-ին կատարվել է քննչական փորձարարություն:

Շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում է