Հայաստանոււմ այս տարի գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք
ՀասարակությունՀայաստանոււմ 2016 թվականին գրանցվել է բոտուլիզմի 4 դեպք` 10 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Լոռու, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արարատի մարզերում և Երևանում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շ ուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Հաշվի առնելով, որ գարնանը բնակչությունը շարունակում է սննդում օգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից, առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի:
2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է բոտուլիզմի 15 դեպք, 26 տուժածով, մահվան ելք չի արձանագրվել: