Բոստոնի կաթոլիկ եկեղեցին առաջին անգամ կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀասարակությունԲոստոնի կաթոլիկ եկեղեցին ապրիլի 23-ին կոգեկոչի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը:
Ինչպես հաղորդում է Boston Globe-ը, այդ մասին մարտի 16-ին հայտնել է կարդինալ Շոն Օ'Մելլին: Ցեղասպանության զոհերի հիշատակին երբևէ անցկացվող առաջին արարողությունը տեղի կունենա Բոստոնի Սբ Խաչ տաճարում:
Իր համապատասխան հայտարարության մեջ կարդինալ Օ'Մելլին վկայակոչել է 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտման փաստը՝ նշելով. «Հենվելով մեր ընդհանուր քրիստոնեական հավատի վրա՝ Բոստոնի արքեպիսկոպությունը միանում է մեր հայ եղբայրներին ու քույրերին՝ Տիրոջն ուղղված միասնական աղոթքով ոգեկոչելով զոհերի հիշատակը»:
Հաղորդվում է, որ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Շոն Օ'Մելլիի նախաձեռնության և «քրիստոնեական միասնության կամուրջների կառուցումը շարունակելու նրա ցանկության» համար: