Թունավորում Երեւանում. տուժածների վիճակը միջին ծանրության է
ՀասարակությունՄարտի 17-ին, ժամը 17:15-ի սահմաներում թունավորման նախանշաններով Երեւանի «Մուրացան» ԲԿ են հոսպիտալացվել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչներ՝ 2009թ. ծնված Բ. եւ 2010թ. ծնված Է.Գ.-երը: Եվս մեկ հոգի՝ 1987թ. ծնված Ա.Ա.-ը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: