Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է խարդախության 17 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 17-18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 11, խարդախության 17, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։