Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել


Հարգարժան նախարարն ո՞ւմ առաջինը կշնորհի վաստակավոր շինարարի կոչումը

Հասարակություն

Հայաստանի կառավարությունը ԱԺ-ին է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկում է ՀՀ-ում վաստակավոր շինարարի պատվավոր կոչում սահմանել: Ազգային ժողովում երեկ, ներկայացնելով օրինագիծը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ ժամանակին այդ կոչումը հանվել է այն պատճառով, որ ենթադրել են, թե տնտեսության բոլոր ճյուղերի մասնագետները կմիավորվեն տնտեսության վաստակավոր գործչի պատվավոր կոչման շրջանակներում:

«Սակայն մենք այն կարծիքին ենք, որ շինարարը տարբեր է տնտեսության այլ ոլորտներից»,- հավելեց Սարգսյանը՝ ընդգծելով, որ հարևան երկրներում պահպանել են այս կոչումը: Նրա խոսքով՝ Հայաստանի շինարարների միությունն է հարցը բարձրացրել, ինչն իր կարծիքով «արդարացի է», որին հավանություն է տվել նաև կառավարությունը: «Խնդրում ենք ձեզ այս որոշումը պաշտպանել»,- դիմելով խորհրդարանին՝ ասել է Նարեկ Սարգսյանը:

Նախագիծը, սակայն, պատգամավորների բուռն արձագանքին արժանացավ: Զայրացած ու զարմացած պատգամավորնենրը, ամեն ինչից առավել ցանկություն ունեին հասկանալու, թե ինչու է հանկարծ նման պահանջ առաջացրել: Այն, որ վաստակավոր կոչումների շարքում շինարարներ չկան, ամենևին էլ տարօրինակ չէ: Եվ, իրոք, այս ամենից «մեռելի հոտ» է գալիս, առավել ևս, որ շինարարությունն այսօր բավականին տխուր, էլ չասենք, որ ամենանվազ կայացած ոլորտներից է և դեռ պարզ էլ չէ, թե նոր կառուցված շենքերը, որոնք թղթի վրա գրված թվերով կարող են դիմանալ մինչև 10 բալանոց երկրաշարժի, իրականում 5-6 բալի գոնե «կձգե՞ն», թե՞ դոմինոյի էֆեկտով կթափվեն իրար գլխի:

Ասվածի ապացույցն օրերս մայրաքաղաքում ինքնափլուզված հենապատն էր, որը, բարեբախտաբար, գիշերային ժամին է փլվել, ինչի պատճառով էլ մարդիկ վնաս չեն կրել, բայց պատկերացրեք, որ եթե այն ցերեկային ժամի փլուզվեր, ինչ աղետալի հետևանքներ կարող էր առաջացնել: Ու ամենևին էլ զարմանալի չի լինի, որ մի օր էլ պարզվի, որ հենց այս հենապատի շինարարին է շնորհվելու այդ կոչումը: Նման դեպքերում մնում է կողմնորոշվել, թե այս անգամ լացելո՞ւ, թե՞ ծիծաղելու հերթն է: Այնուամենայնիվ, հետաքրքիր է, որ եթե Ազգային ժողովը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկայացրած օրինագծին հավանություն տա, ապա հարգարժան նախարարն ում առաջինը կշնորհի վաստակավոր շինարարի կոչումը, և, ընդհանրապես, շենքեր կառուցելո՞ւ, թե՞ քանդելու համար:

Արմինե Գրիգորյան

Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում է