ՀՀ ԳԱԱ-ն կհամագործակցի Իրանի առաջատար բուհերի հետ
ՀասարակությունԻրանի Իսլամական Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը մարտի 18-ին այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՝ քննարկելու կրթության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռա դիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ-ի առանձնահատուկ դերակատարությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մագիստրոսական և ասպիրանտական կրթության և հետագա համատեղ համագործակցության հնարավորությունները:
Կրթության ոլորտում հայ-իրանական համագործակցությունը խորացնելու նպատակով կողմերը համաձայնության են եկել ՀՀ ԳԱԱ և իրանական առաջատար բուհերի միջև համագործակցության համաձայնագրեր կնքելու: