2016 թվականի փետրվարը ամենատաքն Է դարձել դիտարկումների պամության ընթացքում
ՀասարակությունԱնցած փետրվարը ամենատաքն Է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 18-ին կայացած ճեպազրույցում հայտնել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) մամուլի քարտուղար Քլեր Նուլիսը:
«Փետրվարն այս պահին ռեկորդային տաք (ամիսն) Է® Մենք նաեւ արձանագրել ենք ռեկորդային տաք ձմեռ (այս տարի)»,- ասել Է նա:
ՕՀԿ-ի տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին գերազանցվել Է ամսական ջերմաստիճանային ռեկորդը: Երկրի վրա եւ օվկիանոսի մակերեւույթին միջին ջերմաստիճանն անցյալ դարում գրանցվածից բարձր Է եղել 1,21 աստիճանով:
Միեւնույն ժամանակ, դեկտեմբեր - փետրվարին միջին ջերմաստիճանը նույնպես եղել Է ամենաբարձրը 1880 – 2016 թվականներն ընկած ժամանակամիջոցում՝ նախորդ ռեկորդը գերազանցելով 0,29 աստիճանով: