Եղվարդ-Երևան ճանապարհին ավտոբուս է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 18-ին` ժամը 13.52-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է չշահագործվող ավտոբուս: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.07-ին, մարվե լ՝ 14.15-ին: Այրվել է Ս. Ե.-ին պատկանող չշահագործվող «ԼԱԶ» մակնիշի ավտոբուսի 13 նստատեղ: