Մեծ պահքին դպրոցականները Մայր Տաճարում ընթերցել են Շնորհալու «Հաւատով խոստովանիմ»-ը
ՀասարակությունOրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծ պահքի շրջանում ՀՀ տարբեր հանրակրթական դպրոցների շուրջ 100 աշակերտներ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում ընթերցել են Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի «Հաւատով խոստովանիմ» աղոթքները:
Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանգստյան ժամերգության ընթացքում «Հաւատով խոստովանիմ» աղոթքները մատուցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի, Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան Ν 4 հիմնական դպրոցի, Երևանի Գ. Էմինի անվան Ν 182 ավագ դպրոցի և Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան Ν 9 հիմանկան դպրոցի սաները: